Բռնցքամարտիկ Արման Դարչինյանին մեկ հաղթանակ է բաժանում ՕԽ ուղեգրից

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամները սկսել են պայքարը Օլիմպիական խաղերի քվոտայի համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Փարիզում ընթացող օլիմպիական խաղերի բռնցքամարտի վարկանիշային մրցաշարում 75 կգ քաշային Արման Դարչինյանի մրցակիցը՝ Իռլանդիան ներկայացնող Միշել Նեյվինը, չի ժամանել Փարիզ և հայ մարզիկին կշնորհվի հաղթանակ:

Դարչինյանը պետք է մենամարտեր հունիսի 4-ին, սակայն հաջորդ մենամարտը կանցկացնի հունիսի 6-ին՝ վրացի Գեորգի Կխարաբաձե և Ֆինլանդիան ներկայացնող Մուհամեդ Աբդիլռասոն զույգի հաղթողի հետ: Այդ մենամարտում հաղթելու դեպքում Դարչինյանը կնվաճի օլիմպիական ուղեգիր:

Հունիսի 4–ին Հայաստանը ռինգում կունենանք մեկ ներկայացուցիչ: 81 կգ քաշային Գոռ Ներսիսյանը ուժերը կչափի Խորվաթիան ներկայացնող Լուկա Պլանտիչի հետ: