ԱՄՆ-ում ամենուր բացվում են ժամանակավոր հոսպիտալներ. Ամերիկայի ձայն

Նյու Յորքը շարունակում է պայքարել կորոնավիրուսի համաճարակի դեմ:  Քաղաքային իշխանությունները շատ վայրերում բացում են վրանային հիվանդանոցներ: Իրավիճակը մոտ է պատերազմականին

Նյու Յորքի Քվինս թաղամասի Էլմհարսթ հիվանդանոցը հայտնվել է քաղաքում կորոնավիրուսի համաճարակի էպիկենտրոնում: Այստեղ կարելի է տեսնել բազմաթիվ հիվանդների: Վերջիններիս սպասարկելու համար հիվանդանոցին կից բացվել են վրանային բուժօգնության կետեր:

Նմանատիպ իրավիճակ է տիրում նաև Բրուքլինի հիվանդանոցում, որը ևս պետական բուժհաստատություն է: Բոլոր բժշկական կենտրոնները մարդաշատ են, ամենուրեք լսվում է անցնող շտապ օգնության ավտոմեքենաների ձայնը: Որոշ հատվածներում կարելի է հանդիպել սառնարաններով բեռնատարների:

Այժմ Միացյալ Նահանգներում ընթանում է հարյուրավոր ժամանակավոր հիվանդանոցների կառուցման գործընթաց՝ կորոնավիրուսի համաճարակին դիմակայելու համար: Այսօր ԱՄՆ-ում հիվանդների թիվն անցել է 200 հազարը: Կորոնավիրուսից մահացել է շուրջ 4300 մարդ: Այս թիվը գերազանցել է ընդհանուր մահացածների թիվը Չինաստանում, որտեղ սկսվել էր համաճարակը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։