Զելենսկին պատրաստ է սառեցնել պատերազմը ներկայիս ռազմաճակատի գծում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է ռազմական գործողությունները սառեցնել ներկայիս ռազմաճակատի գծում՝ դա համարելով պատերազմի ավարտին հասնելու իրատեսական ճանապարհ։

«Դա պատերազմն ավարտելու իրական ճանապարհ է։ Սառեցնել և դադարեցնել։ Դա նվազագույնն է, որ մենք այսօր ցանկանում ենք Ռուսաստանից»,- ասել է Զելենսկին։

Նրա խոսքով՝ հրադադարից հետո Կիևը կդիմի ԱՄՆ-ին և եվրոպական գործընկերներին՝ անվտանգության երաշխիքներ ստանալու համար։

Զելենսկին նաև հայտնել է, որ Ուկրաինան պատրաստ է ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ եռակողմ բանակցությունների՝ ցանկալի համարելով դրանց անցկացումը նոյեմբերի սկզբին։

Նա կարևորել է ԱՄՆ նախագահի բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը՝ ընդգծելով, որ առաջիկա բանակցությունների օրակարգում պետք է լինեն պատերազմի ավարտն ու առաջնորդների մակարդակով հանդիպման նախապատրաստումը։

Հոկտեմբերի 20-ին Օսլոյում և 21-ին Սանկտ Պետերբուրգում կայացած բանակցություններից հետո Ուիթքոֆը քննարկումները կառուցողական է գնահատել՝ նշելով, որ դրանք կշարունակվեն տեխնիկական մակարդակով, սակայն դեռ զգալի աշխատանք կա կատարելու։