2000 նվիրյալ «Հայոց արծիվներ» կդիմեն ՀՀ նախագահին՝ առաջին գիծ մեկնելու համար. Խաչիկ Ասրյան

2000 նվիրյալ «Հայոց արծիվներ» կդիմեն ՀՀ նախագահին՝ առաջին գիծ մեկնելու համար. Խաչիկ Ասրյան
2000 նվիրյալ «Հայոց արծիվներ» կդիմեն ՀՀ նախագահին՝ առաջին գիծ մեկնելու համար. Խաչիկ Ասրյան

Մոտ օրերես ««Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը կդիմի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին` խնդրանքով, որպեսզի կազմակերպության 2,000 անդամներ, ովքեր ծառայել են ՀՀ զինված ուժերում, մեկնեն Տավուշի մարզ և իրենց ծառայությունը մատուցեն Հայաստանին»:
Այս մասին www.tert.am  կայքին տեղեկացրել է «Հայոց արծիվների» նախագահ Խաչիկ Ասրյանը:
Այն հարցին, թե ինչպես են վերաբերվում «Հայոց արծիվները» ադրբեջանական գործողություններին,Ասրյանը նշել է, որ իրենք միշտ դատապարտում են «հորինված ցեղի սադրանքները».
«Նման աշխուժություններ այդ հորինված ցեղախմբի կողմից եղել են միշտ, դա միայն այսօր չէ, կամ երեկ չէր: Եթե երկու երկրների կողմից կնքված հրադադարը խախտվում է, ապա պետք է տրվի համապատասխան հակահարված, ինչը և գերազանց կերպով անում է հայոց ազգային բանակը»,- ասել է Ասրյանը, ով հայ ժողովրդին հանգստության կոչ է արել:

«Ուզում եմ հայ ժողովրդին հանգստության կոչ անել և նշել, որ մենք ունենք հաղթանակած բանակ, և հիշենք, որ մենք հաղթանակած ժողովուրդ ենք: Պետք է պահպանենք մեր հանգստությունը և ամեն կերպ, մեր ուժերի ներածին չափով, օգնենք հայոց բանակի տղաներին: Ես ցավակցում եմ նաև ադրբեջանական սադրանքին զոհ գնացած մեր բոլոր զինծառայողների ընտանիքներին, և նրանց համբերություն եմ մաղթում: Մենք պետք է միշտ լինենք մեր նախագահի, հայոց բանակի կողքին, և միշտ պետք է օգնենք, որ յուրաքանչյուր տեղ հաղթենք»,- Tert.am-ին ասել է Խաչիկ Ասրյանը:

Հիշեցնենք, որ հունիսի 4-ին, Ադրբեջանական կողմի դեիվերսիոն գործողությունների հետեւանքով հայկական կողմը 3 զոհ եւ 6 վիրավոր էր տվել, որին հետեւել էր եւս մեկ ռազմական գործողություն: Այս անգամ, ըստ ադրբեջանական լրատվամիջոցներին զոհվել էր 5 ադրբեջանցի: Երեկ եւ այսօր կրկին սահմանամերձ շրջաններում շարունակվել են կրակահերթերը:

© Medialab.am