Տեր Ներսես աբեղա Հարությունյանը նշանակվել է Միլանի հոգեւոր հովիվ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ օգոստոսի 9-ից Հոգեշնորհ Տ․ Ներսես աբեղա Հարությունյանը ծառայության է կոչվել Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակությունում՝ որպես Միլանի (Իտալիա) հոգևոր հովիվ։

Այս մասին հայտնում է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգը:

Հիշեցնենք, որ Հոգեշնորհ Տ. Ներսես աբեղա Հարությունյանը 44-օրյա պատերազմից հետո նշանակվել էր Դադիվանքի հոգևոր սպասավոր։