Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը մահացել է

 Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը մահացել է:

«Արմենպրես»-ի հետ զրույցում լուրը հաստատեցին «Շտապօգնություն» ՓԲԸ-ից:

Արմեն Գրիգորյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է դատական նիստի ընթացքում. նա կորցրել էր գիտակցությունը:

Դատարան ժամանած Շտապօգնության բրիգադին չի հաջողվել փրկել պրոդյուսերի կյանքը: