Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Երասխի ու Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ

Հունիսի 19-ին՝ ժամը  00:45-02:20-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել սահմանագոտու արևելյան (Սոթք) և հարավարևմտյան (Երասխ) ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Այս մասին հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունի՝ նշելով, որ հայկական կողմում տուժածներ չկան: