Զինվորը մահացել է զինակից ընկերոջ կրակոցից

Զինվորը մահացել է զինակից ընկերոջ կրակոցից
Զինվորը մահացել է զինակից ընկերոջ կրակոցից

Նախօրեին մարտական դիրքում մահացու հրազենային վիրավորումից մահացած Խաչատուր Կորյունի Խաչատրյանը վիրավորումը ստացել է իր զինակից ընկերոջ ժամկետային զինծառայող, շարքային Տիգրան Մելիքի Հակոբյանի կողմից արձակած կրակոցների հետևանքով: Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը:
Զինծառայող Խաչատուր Խաչատրյանը ստացած մարմնական վնասվածքներով  տեղափոխվել է հոսպիտալ, որտեղ ևս ժամը 05.00-ի սահմաններում մահացել է:
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում  հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի 3-րդ մասով (մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ) :

Զինակից ընկերների միջև տեղի ունեցած միջադեպի մանրամասների հետ կապված Մերի Սարգսյանը այս պահին ոչինչ չասաց հավելելով, որ  կատարվում է նախաքննություն:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը` ժամը 03:10-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում մահացու հրազենային վիրավորում է ստացել 1994թ. ծնված Խաչատուր Կորյունի Խաչատրյանը:
 
«Փաստինֆո»