Փաշինյանը՝ Ալեքսանյանին. «Եթե բանավեճից հետո ախորժակ կունենաք…»

Փաշինյանը՝ Ալեքսանյանին. «Եթե բանավեճից հետո ախորժակ կունենաք...»
Փաշինյանը՝ Ալեքսանյանին. «Եթե բանավեճից հետո ախորժակ կունենաք…»

Ի պատասխան Սամվել Ալեքսանյանի՝ ռեստորան հրավերի, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:
«Պարոն Ալեքսանյան.
Ի սրտե ուրախացա տեսնելով ձեր ձեռամբ գրված հրավերի տեքստը. դա վկայությունն է ոչ այնքան ընտրական համակարգի, որքան ձեր անձնական առաջադիմության: Ուրախ եմ, որ էական ներդրում եմ ունեցել այդ գործում:
Որպես «պատգամավորական գործընկեր» վերահաստատում եմ հեռուստատեսային ուղիղ եթերում բանավիճելու ձեզ ուղղված իմ հրավերը, որի ընթացքում կքննարկենք ձեր տեքստում բերված թեմաները եւ ոչ միայն. ընտրությունների ընթացքը, դրա օրինականությունը, քաղաքական իրավիճակը Հայաստանում, սպառողական գները ընտրություններից հետո, մեր ապագա գործունեությունը խորհրդարանում:

Առաջարկում եմ հեռուստաբանավեճը կազմակերպել մայիսի 20-ի երեկոյան, որեւէ հեռուստաընկերության ուղիղ եթերում: Եթե բանավեճից հետո ախորժակ կունենաք, եւ համակված չեք լինի ընկճախտի սինդրոմով, միայն այդ դեպքում ձեր խնջույքի հրավերի քննարկումը իմաստ կունենա:

Ինչ վերաբերում է ինձ եւ թիվ 7 ընտրատարածքի ընտրողներին, համոզված եմ, ձեր երկարամյա գործունեության ընթացքում թիվ 7 ընտրատարածքում երբեք այնքան իրական ընտրող չեք ունեցել, որքան իմ օգտին քվեարկել է 2012թ. մայիսի 6-ին:

Բարեւներով`

Նիկոլ Փաշինյան»:

© Medialab.am