Չինաստանում կայացած Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովում ի հայտ են եկել նոր մանրամասներ Ադրբեջանի անդամակցության արգելափակման վերաբերյալ։ Այս մասին գրում է ադրբեջանական APA գործակալությունը:
«Դիվանագիտական աղբյուրներից APA գործակալության ստացած տեղեկությունների համաձայն, արգելափակման նախաձեռնողը եղել է ոչ միայն Հնդկաստանը․ գործընթացում ակտիվ դերակատարում է ունեցել նաև Ռուսաստանը:
Աղբյուրների փոխանցմամբ, թեման քննարկվել է Ռուսաստանի և Հնդկաստանի միջև անցկացված քաղաքական խորհրդակցությունների ընթացքում, և կողմերը հասել են համապատասխան պայմանավորվածության։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանն իբր դուրս է բերել Հնդկաստանին «առաջին պլան», ինքն մնալով ստվերում»,-գրում է աղբյուրը։
Նշվում է, որ գործընթացում առանցքային դեր է ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։
«Կարծիք կա, որ Ռուսաստանի այս քայլը կարող է ընկալվել որպես չինական կողմի հանդեպ անհարգալից վերաբերմունք, քանի որ Պեկինը՝ «շանհայական ոգուն» համահունչ, կողմ է կազմակերպության ընդլայնմանը և աջակցել է Ադրբեջանի անդամակցությանը։ Սակայն Չինաստանում կայացած գագաթնաժողովում Ռուսաստանի և Հնդկաստանի քայլերը, ըստ նույն աղբյուրների, հանգեցրել են Ադրբեջանի անդամակցության արգելափակմանը՝ այդ կերպ ևսանհարգալից վերաբերվելով Պեկինին»,-նշում է աղբյուրը։



















