Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով. ԱԻՆ

ԱԻ պետական ծառայությունը տեղեկացնում է Արցախի տարածքում միջշրջանային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։

Երևան-Ստեփանակերտ միջպետական ավտոճանապարհի Գորիս քաղաքի հատվածում մառախուղի պատճառով տեսանելիությունը ցածր է։

Սյունիքի մարզում և Բերդաձորի ենթաշրջանում տեղում է ձյուն։

Գորիս-Բերձոր-Շուշի ավտոճանապարհի Լիսագոր հատվածում առկա է մերկասառույց։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։