Կրեմլը չի տեսնում Ուկրաինայի և եվրոպական երկրների պատրաստակամությունը՝ էսկալացիայից անցնելու իրական երկխոսության։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ Մոսկվան միաժամանակ նկատում է եվրոպական երկրների աճող ակտիվությունը, որոնք փորձում են հասկանալ ուկրաինական հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը։
Պեսկովն անդրադարձել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հանդիպմանը՝ նշելով, որ ձեռք բերված պայմանավորվածությունների հրապարակային քննարկումը կարող է վնասել բանակցային գործընթացին։
Կրեմլի խոսնակի փոխանցմամբ՝ Պուտինը դեռ չի որոշել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների հաջորդ փուլին մասնակցող ռուսական պատվիրակության կազմը։
Նա հավելել է, որ Պուտինի օրակարգում առայժմ նախատեսված չէ հեռախոսազրույց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, սակայն անհրաժեշտության դեպքում այն կարող է արագ համաձայնեցվել։



















