Կոսովոյում ստուգել են հայ խաղաղապահների մարտունակությունը. առաջադրանքները կատարվել են ժամանակին և որակով

Կոսովոյի ուժերի հրամանատարության կողմից ստուգվել է Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախմբի մարտունակությունը։ Ստորաբաժանումը բերվել է բարձր մարտական պատրաստականության վիճակի։

Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը: 

Նշվում է, որ առաջադրված խնդիրները զորախումբը իրականացրել է ժամանակին և որակով:

Կոսովոյի ուժերի հրամանատարությունը բարձր է գնահատել հայ խաղաղապահների պատրաստվածությունը: