«Շատ մեծ թափով ներդրումներ են իրականացվում». Վահան Քերոբյանը հակադարձում է Ռոբերտ Քոչարյանին. տեսանյութ

Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ ինքը ամեն օր ներդրումներ կատարելու ցանկություն ունեցող բազմաթիվ մարդկանց հետ է շփվում:

«Շատ մեծ թափով ներդրումներ են իրականացվում», -հայտարարել է Քերոբյանը՝ արձագանքելով Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությանը, թե Հայաստանում ներդրումներ հիմա չեն իրականացվում:

Տեսանյութը՝ Factor.am-ի: