Վրաստանում կորոնավիրուսից մահացածների թվի նոր հակառեկորդ է գրանցվել․ մահացել է 79 մարդ

Վրաստանում կորոնավիրուսից մահացածների թվի նոր հակառեկորդ է գրանցվել․ վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 79 հիվանդ: Տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքում, գրում է «Գրուզիա օնլայնը»:

Այսօր երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 4218 նոր դեպք, առողջացել է 5611 հիվանդ։

Վրաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 7028-ի։