Հովիկ Աղազարյանը նախաձեռնել է Թագուհի Թովմասյանին անվստահություն հայտնելու գործընթաց

ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը նախաձեռնել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանին անվստահություն հայտնելու գործընթաց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ ամբիոնից իր ելույթում Աղազարյանը հիշեցրեց՝ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի հայտնի նիստից հետո, որում ՄԻՊ թեկնածուի հարցի քննարկման ժամանակ միջադեպ էր տեղի ունեցել, ինքը հայտնել էր, որ նախաձեռնելու է Թովմասյանին անվստահություն հայտնելու գործընթաց:

«Եվ հետո ես նախաձեռնել եմ: Ամենայն հավանականությամբ, առաջիկայում այդ հարցը խմբակցությունում կդառնա քննարկման առարկա: Եվ Թագուհի Թովմասյանը, ամենայն հավանականությամբ, տեղյակ լինելով այդ մասին, սարքեց այս «շոուն», -ասաց Աղազարյանը: