Ամրաշինական աշխատանքներ չեն կատարվել Մարտունու շրջանում. ՊԲ-ն հերքում է Ադրբեջանին

Արցախի պաշտպանության բանակը հերքում է ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը։

«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 4-ին ամրաշինական աշխատանքներ են կատարել Մարտունու շրջանում, ինչն, իբր թե, կանխվել է ադրբեջանական  ԶՈւ գործողությունների արդյունքում,  հերթական ապատեղեկատվությունն է»,- ասվում է ՊԲ հաղորդագրությունում։