Երևանում ոստիկանները կանխել են հերթական զինված ռազբորկան. կան մեկ տասնյակից ավելի բերման ենթարկվածներ

Երևանում ոստիկանները կանխել են հերթական զինված ռազբորկան. կան մեկ տասնյակից ավելի բերման ենթարկվածներ
Երևանում ոստիկանները կանխել են հերթական զինված ռազբորկան. կան մեկ տասնյակից ավելի բերման ենթարկվածներ

Այսօր գիշեր ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները, համագործակցելով ոստիկանության Էրեբունու բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի հետ, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, կանխել են Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ ժողովրդին հայտնի «վստրեչի» խաչմերուկի հարեւանությամբ գտնվող բենզալցակայանի մոտ տեղի ունեցող «ռազբորկան»:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով վնասազերծել եւ ոստիկանության Էրեբունու բաժին են բերման ենթարկել 1 տասնյակից ավելի անձանց, որոնց ինքնությունը այս պահին նախաքննության շահերից ելնելով չենք հրապարակում:

«Ռազբորկայի» վայրում հայտնաբերվել է 2 հատ մակարով տեսակի ատրճանակ, ամեն մեկը լիցքավորված 9 մմ տրամաչափի փամփուշտներով: Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները: Փաստի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: