Կովկասում Հայաստանի հետ մեր պատմական կապերը քաջ հայտնի են. Հունաստանի արտգործնախարար

Հունաստանը Կովկասում պատմական կապեր ունի Հայաստանի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Հունաստանի ԱԳՆ-ի հաղորդագրությունը, այդ մասին խորհրդարանական լսումների ժամանակ ասել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը:

Հունաստանի ԱԳ նախարարը խոսել է Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականության մասին՝ նշելով, որ երկիրը արտաքին քաղաքականության մեջ մենք բախվում է «սողուն, գերլարված ու անընդհատ փոփոխվող պատկերի»։

«Մենք օգտվում ենք յուրաքանչյուր հնարավորության պատուհանից՝ տեսնելով իրականությունը, ասել է թե՝ Հունաստանը և Կիպրոսը ընդլայնվող հարևան ունի։ Վերջին տարիներին դա պարզ դարձավ աննախադեպ սադրանքների տեսքով Էգեյան ծովում, Եվրոսում, Կիպրոսում, Արևելյան Միջերկրական ծովում և նույնիսկ ավելի լայն տարածաշրջանում՝ Կովկասում, Իրաքում, Սիրիայում և Լիբիայում: Օսմանյան գաղափարախոսություններ են ի հայտ գալիս, «Օսմանյան սրտի սահմաններ», «Կապույտ Հայրենիք»: Այս աննախադեպ և անախրոնիկ սադրանքի դիմաց Հունաստանը վերափոխեց իր դիվանագիտական մարտավարությունը և ուժեղացրեց իր զսպող ուժը», – հայտարարել է Նիկոս Դենդիասը:

Նախարարի խոսքով՝ Հունաստանը, չնայած դժվարություններին, կարողացել է Կիրպոսի հետ միասին Եվրամիությունում բարձրացնել թուրքական սադրանքների և էքսպանսիոնիզմի հարցը՝ որպես եվրաթուրքական օրակարգի հիմնական խնդիր:

«Մենք բացատրեցինք անվտանգության խնդիրը, որը Թուրքիան ստեղծում է Եվրոպայում, և թե ինչու Թուրքիան չպետք է զինվի հատկապես եվրոպական զենքով: Խոսեցինք նրա՝ միջազգային իրավունքից, ծովի իրավունքից և մարդու իրավունքների պաշտպանությունից բաժանվելու մասին», – ասել է Հունաստանի արտգործնախարարը: