Որոշում ենք կայացրել դադարեցնելու մեր մասնակցությունը քրեական վարույթի հետագա ընթացքին. Գայանե Հակոբյանի փաստաբաններ

Gayane Hakobyan (mother of Zhora Martirosyan who was killed in 44-day war) during a march together with other parents whose sons were killed in the war /Photolure archive/

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Վերջին օրերի իրադարձություններն ամբողջությամբ ձեր աչքի առջև էին, ուստի անսպասելի չի լինի մեր այն համոզմունքը, որ տիկին Գայանեի արդյունավետ պաշտպանության իրավական գործիքակազմն այլևս սպառված է։

Նշվածի հիման վրա՝ հայտնում ենք, որ խորհրդակցելով թե՛ մեր վստահորդի և թե՛ նրա ընտանիքի հետ, որոշում ենք կայացրել դադարեցնելու մեր մասնակցությունը քրեական վարույթի հետագա ընթացքին։

Տիկին Գայանեի պաշտպանությունը շարունակող մեր գործընկերներին մաղթում ենք հաջողություն։

Ազատությու՛ն տիկին Գայանեին։

Փաստաբաններ՝

Վահան Հովհաննիսյան

Ռուբեն Մելիքյան

Վահան Գևորգյան»: