Սյունիքում ՀՀ ՊՆ հաշվեկշռում գտնվող ավտոմեքենայի վթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով։ Այս մասին հայտնում է ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:
«Վթարի հանգամանքները պարզելուն ուղղված քննչական և վարութային գործողություններ են իրականացվում։ Լուրջ վնասվածք զինծառայողները չեն ստացել»,- ասված է հաղորդագրության մեջ։
24.11.2023
ՊՆ ավտոմեքենայի վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ
