Տնտեսական ակտիվության ցուցանիշը 11 ամսում նվազել է 7.2 տոկոսով

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվար-նոյեմբերին 7.2 տոկոսով նվազել է 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փաստում են ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:

Արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 0.2 տոկոսով: Շինարարության ծավալն այս տարվա հունվար-նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նվազել է 11.2 տոկոսով: Առևտրի շրջանառությունում հունվար-նոյեմբերին նվազումը կազմել է 13.5 տոկոս, իսկ մատուցված ծառայությունների ծավալը նվազել է 13.6 տոկոսով:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։