Մարտունի քաղաքի մոտակա սարում գայլերը հոշոտել են 27 ոչխար

Մարտունի քաղաքի մոտակա սարում գայլերը հոշոտել են 27 ոչխար
Մարտունի քաղաքի մոտակա սարում գայլերը հոշոտել են 27 ոչխար

Մարտունի քաղաքի մոտակա սարում գայլերը հոշոտել են 27 ոչխար։ Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։

«Դեկտեմբերի 1-ին, ժամը 15։03-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի մոտակա սարում գայլերը հոշոտել են ոչխարներին:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից օպերատիվ խումբը:

Տեղեկությունը փոխանցվել է ԱԻՆ ՓԾ ՃԿԱԿ-ում շրջակա միջավայրի նախարարության և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչներին:

Պարզվել է, որ «Լուսաձոր» կոչվող արոտավայրում դեկտեմբերի 1-ի ժամը 05։30-ի սահմաններում գայլերը հոշոտել են Աշոտ Խ.-ին պատկանող 27 ոչխար, 13-ին վնասել, իսկ 10-ը կորել են»,-նշված է ԱԻՆ հաղորդագրության մեջ: