Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Երևանի փոխքաղաքապետին

Ապրիլի 12-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանին։

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց քաղաքամայր Երևանում Հայոց Եկեղեցու առաքելության արդյունավորմանն ի նպաստ ձեռնարկվող քայլերին, մասնավորապես եկեղեցիների և եկեղեցական կառույցների բարվոք պահպանման և տարածքների բարեկարգման խնդիրներին։

Այս առումով կարևորվեց գործակցությունը քաղաքապետարանի հետ՝ ապահովելու երևանցիների հոգևոր կյանքի պատշաճ կազմակերպումը։

Խոսվեց նաև Երևան քաղաքի առկա խնդիրների և զարգացման ծրագրերի մասին։