Ջո Բայդենը հայտարարել է, որ իր ընտրությամբ հաղթել է ժողովրդավարությունը․ Տեսանյութ

Այս պահին Վաշինգթոնում ընանում է ԱՄՆ նորընտիր նախագահ Ջոզեֆ Բայդենի երդմնակալության արարողությունը։

«Ես՝ Ջոզեֆ Ռոբինեթ Բայդեն կրտսերս, հանդիսավոր երդվում եմ, որ բարեխղճորեն կատարելու եմ ԱՄՆ նախագահի պարտականությունները և իմ ուժերի ամբողջ ծավալով աջակցելու, պահպանելու ու պաշտպանելու եմ ԱՄՆ Սահմանադրությունը։ Աստված ինձ օգնական», -երդվելիս ասել է Բայդենը։

Այսպիսով, նա պաշտոնապես ստանձնել է ԱՄՆ 46-րդ նախագահի պաշտոնը։

Այնուհետև նա իր ելույթում հայտարարել է, որ իր ընտրությամբ հաղթել է ժողովրդավարությունը։

https://www.youtube.com/watch?v=sNyzYH6U_is&feature=youtu.be