11-ամյա Էրիկ Ներսիսյանը գտնվել է․ դպրոցի տնօրեն

Երևանի հ.181 հիմնական դպրոցի տնօրեն Լիլի Արեյանը գրել է․

«Փառք Աստծուն, Էրիկը գտնվեց։ Շնորհակալություն Մարթա Մելիքսեթյանին և իր ողջ անձնակազմին,ոչինչ չխնայելու,անդադար փնտրելու,իրենց պարտականությունները պատշաճ կատարելու համար»։

Ավելի վաղ Ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, որ 11-ամյա Էրիկ Ներսիսյանը որոնվում է որպես անհետ կորած: