COVID-ի հայկական արտադրության թեստերն արդեն կիրառվում են․ ԱՆ խոսնակ․ factor.am

Նոր կորոնավիրուսն (COVID-19) ախտորոշող հայկական արտադրության թեստերն արդեն կիրառվում են։ Այս մասին Factor.am-ին փոխանցեց ՀՀ Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ Նրա խոսքով՝ այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն։

Հավելյալ տեղեկություն ստանալու նպատակով Factor.am-ը կապ հաստատեց Արսեն Առաքելյանի հետ, որը ղեկավարում է COVID-ի հայկական թեստերն արտադրող Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը։ Առաքելյանի տեղեկացմամբ՝ արդեն 47 հազար թեստ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնին է տրամադրվել, ևս 10 հազարն այս շաբաթ կտրամադրվի։ «Օրական 1500-ից մինչև 3000 թեստ ենք արտադրում՝ այն նախնական ծավալով, որը նշել էինք»,- ասաց Արսեն Առաքելյանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։