2575 նոր դեպք,7 մահ. Կորոնավիրուսային վիճակը Հայաստանում

Սեպտեմբերի 5-11-ը Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 2575 նոր դեպք, կատարվել է 7446 թեստավորում: Առողջացել է 2172 բուժառու, արձանագրվել է մահվան 7 դեպք:

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 439302 դեպք, որոնցից 425531-ը՝ առողջացած: 

Փաստացի բուժում է ստանում 3410 բուժառու:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8669 մահվան դեպք է արձանագրվել:

Ընդհանուր կատարվել է 3 198 646 թեստավորում: