«Մենք խաղաղ էինք մեր լեռների պես». Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը հիշել է Շիրազի բանաստեղծությունը

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է հայկական բնաշարհը ներկայացնում մի լուսանկար և մեջբերել հայ հայտնի բանաստեղծ Հովհաննես Շիրազի գործերից մեկը.

ԷՔՍՊՐՈՄՏ
Մենք խաղաղ էինք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես խուժեցիք վայրագ:
Մենք ձեր դեմ ելանք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես ոռնացիք վայրագ:
Բայց մենք հավերժ ենք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես կկորչեք վայրագ:

Հովհաննես Շիրազ

Դեսպանը նույն բանաստեղծությունը ներկայացրել է նաև ֆրանսերեն թարգմանությամբ: