Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի շրջանի դպրոցների մի մասը գործում են

Արցախի կրթության, գիտության և մշակույթի նախարարությունից տեղեկացնում են․

Սիրելի՛ ծնողներ և աշակերտներ,

Տեղեկացնում ենք, որ ներկա պահին գործում են

Մարտակերտի շրջանի 25 դպրոցներ

Մարտունու շրջանի 13 դպրոցներ

Ասկերանի շրջանի 20 դպրոցներ

Գործող դպրոցների վերաբերյալ տեղեկատվություն կարող եք ստանալ նշված շրջանների վարչակազմերից։

Արցախի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված բնակավայրերի աշակերտները կարող են հաճախել Ստեփանակերտի կամ մյուս երեք շրջանների իրենց նախընտրած դպրոցը։Ներկա պահին ընդհանուր առմամբ Արցախ են վերադարձել աշակերտների 58, ուսուցիչների՝ 72%֊ը։