Ինչ էր անում Ահարոն Ադիբեկյանը Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպմանը

Ինչ էր անում Ահարոն Ադիբեկյանը Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպմանը
Ինչ էր անում Ահարոն Ադիբեկյանը Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպմանը

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը պատասխանելով Aravot.am-ի հարցին՝ Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպումներից մեկի ժամանակ, Ավանում դուք առաջին շարքերում էինք, հետեւաբար կասկածի տակ է դրվում ձեր իրականացրած հարցումների անաչառությունը, ինչպես կմեկնաբանեք սա, նախ ասաց, որ ինքը երբեք չի սխալվել իր հարցումներում, կանխատեսել է առաջին նախագահի երրորդ ընտրություններում պարտվելը, այն դեպքում, երբ բոլորն ասում էին նա հաղթելու է.

«Իմ տվյալները կապված չեն, այն բանի հետ, թե պատվիրատուն ինչ է ցանկանում, սա հայելի է, իրողություն, ես իմ վարկանիշն ունեմ, իմ հեղինակությունը, որը չի վաճառվում: Եթե ես սկսեմ վաճառել իմ հեղինակությունն ու թվերը, ուրեմն՝ այս դաշտում այլեւս անելիք չունեմ: Ինչ վերաբերվում է Սերժ Սարգսյանի հանդիպմանը, ապա ասեմ, որ ես Ավանում նստած էի, որովհետեւ Ավանի բնակիչ եմ, այնտեղ եմ ընտրելու, եւ հրավեր էի ստացել որպես բնակիչ մասնակցել նախագահի հետ հանդիպմանը, ինչն էլ մերժել չէի կարող»: Կարդալ ավելին