Գերիների վերադարձը առաջնային հարց է, և բոլոր ջանքերը պետք է գործադրվեն․ Մակունց

Գերիների վերադարձի հարցը և գերիների վերադարձի շուրջ աշխատանքները պետք է լինեն և կան մեր առաջնահերթությունը։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

«Արդեն նշվել է՝ 4 ժամ տևած բանակցություններից 3 ժամը նվիրված է եղել գերիների վերադարձին։ Նշվել է արդեն, որ դա առաջնային հարց է, և բոլոր ջանքերը, բոլոր հարթակներով պետք է գործադրվեն՝ հումանիտար հարցը լուծելու համար»,- ասաց Մակունցը։