«Օգտագործենք այս հնարավորությունն, ամբողջությամբ անցնենք հայատառի»․ Արայիկ Հարությունյան

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Ասում են` կորոնավիրուսի համար հայատառ գրողները պակաս խոցելի խումբ է:

Օգտագործենք այս հնարավորությունն, ամբողջությամբ անցնենք հայատառի: Տեխնոլոգիական ընկերություններին կխնդրեմ պարզ ուղեցույցեր սարքել բոլոր նրանց համար, ովքեր դեռ տեխնիկական պատճառ ունեն հայատառ չգրելու համար»: