Մեկնարկել է Օպերայի շենքի և Կարապի լճի հարակից տարածքների գովազդային վահանակների ապամոնտաժումը

Մեկնարկել է Օպերայի շենքի և Կարապի լճի հարակից տարածքների գովազդային վահանակների ապամոնտաժումը
Մեկնարկել է Օպերայի շենքի և Կարապի լճի հարակից տարածքների գովազդային վահանակների ապամոնտաժումը

Մեկնարկել է Օպերայի շենքի և Կարապի լճի հարակից տարածքների գովազդային վահանակների ապամոնտաժումը։ Այս մասին տեղեկացնում է քաղապետարանի պաշտոնական հաղորդագրությունը։

Հաղորդագրության համաձայն, առաջինն ապամոնտաժվել են Երևանի բնակիչների կողմից ամենաշատը քննադատված Կարապի լճի լուսամփոփի տեսքով գովազդային մեծ վահանակները: 

Ապամոնտաժումն իրականացվել է տնտեսվարողի ուժերով: Վերջինիս հետ բանակցությունների արդյունքում, որպես այլընտրանքային լուծում, առաջարկվել է գովազդները տեղափոխել այլ վայր: 

Երևանի քաղաքապետարանի և Կենտրոն վարչական շրջանի համատեղ ուժերով իրականացվող ծրագրի երկրորդ փուլով նախատեսվում է ապամոնտաժել խաչմերուկների մոտ տեղադրված գովազդային լեդ էկրանները, որոնք, հատկապես երեկոյան ժամերին, վթարավտանգ իրավիճակ են ստեղծում վարորդների և հետիոտների համար:

Նախատեսվում է գովազդային վահանակներից մաքրել նաև Աբովյան փողոցը: Հետագայում նաև կմշակվեն Երևանում գովազդային վահանակների տեղադրման թույլատրելի վայրերի հատուկ չափորոշիչներ: