Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում

ՀՀ Առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում:

«Մարտի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 190317 դեպք, որոնցից 171506-ն` առողջացած, 3464-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 14466 պացիենտ:

Ընդհանուր առմամբ կատարվել է 838839 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4927 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 777 նոր դեպք:

Ունենք 603 առողջացած և 14 մահվան դեպք»: