«Չենք լռելու»-ն դիմել է ՅՈՒՆԵՍԿՈ-ին. Անիի ավերակների խայտառակ վիճակի մասին ֆիլմը` վաղը

«Չենք լռելու»-ն դիմել է ՅՈՒՆԵՍԿՈ-ին. Անիի ավերակների խայտառակ վիճակի մասին ֆիլմը` վաղը
«Չենք լռելու»-ն դիմել է ՅՈՒՆԵՍԿՈ-ին. Անիի ավերակների խայտառակ վիճակի մասին ֆիլմը` վաղը

Վաղը` հունիսի 21-ին, ժամը 12:00-ին «Չենք լռելու»-ի YouTube-ի ալիքում ( www.youtube.com/chenqlrelu ) տեղի կունենա նախաձեռնության կողմից պատրաստված «Անի. նեղացնել ավերակների թագուհուն» վավերագրական ֆիլմի առցանց պրեմիերան` հայերեն և ռուսերեն լեզուներով: Ֆիլմը նկարահանել են «Չենք լռելու»-ի երիտասարդները` Արևմտյան Հայաստան կատարած ուխտագնացության ընթացքում:
Ժապավենում ցույց է տրված, թե ինչ ողբալի վիճակում է հայտնվել հայկական մշակութային ժառանգությունը թուրքերի ձեռքում` միջազգային կառույցների քար լռության պայմաններում:
Նախաձեռնության անդամները նկարահանած կադրերը կից գրության հետ միասին այսօր ուղարկել են ՅՈՒՆԵՍԿՈ-ին` պահանջելով գործուն քայլեր ձեռնարկել Անիի ավերակների պահպանման ուղղությամբ: