ՀՀ դատախազությունը կիբերհանցագործությունների բացահայտման կողմնակից է

ՀՀ գլխավոր դատախազի հրամանով «Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմիններում քննվող գործերով վարչություն»-ը վերանվանվել է «Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմիններում քննվող և կիբերհանցագործությունների գործերով վարչության»:

Կիբերհանցագործությունները բարձր տեխնոլոգիաների` համակարգչային համակարգի օգտագործմամբ, էլեկտրոնային հաղորդակցությունների ոլորտում (էլեկտրոնային հաղորդակցության մասին օրենքով կարգավորվող ոլորտում) կատարվող և այդ համակարգի, այդ թվում` տեղեկատվության փոխանակման անվտանգության դեմ ուղղված հանցագործություններն են: Որպես կանոն ոտնձգության թիրախ են դառնում տեխնոլոգիական համակարգերը, որոնք հանդես են գալիս որպես տեղեկատվության կրող և պահպանող:

© Medialab.am