Յոթ քայլ, որոնք անհրաժեշտ են գյուղատնտեսության զարգացման համար. Արտակ Քամալյան

Յոթ քայլ, որոնք անհրաժեշտ են գյուղատնտեսության զարգացման համար. Արտակ Քամալյան
Յոթ քայլ, որոնք անհրաժեշտ են գյուղատնտեսության զարգացման համար. Արտակ Քամալյան

Գյուղատնտեսության զարգացման համար առանձնացվել է 7 քայլ, որոնք այսօր Սյունիքի մարզում անցկացվող «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» համաժողովի ժամանակ ներկայացրեց գյուղատնտեսության փոխնախարար Արտակ Քամալյանը:

Առաջինն այն է, որ կառավարությունը նպատակ ունի 10 տարի հետո կամ ավելի շուտ ապահովել, որպեսզի յուրաքանչյուր գյուղացիական տնտեսություն ունենա տարեկան նվազագույնը 5 մլն դրամ եկամուտ:

Երկրորդ, գյուղատնտեսության ՀՆԱ-ն պետք է լինի ոչ պակաս, քան 2 տրիլիոն դրամ: Երրորդ քայլով պետք է ապահովվի, որ գյուղատնտեսության ոլորտի արտահանումը կազմի տարեկան ոչ պակաս, քան 1 մլրդ դոլարը:

Չորրորդ քայլով, ըստ Քամալյանի,  պետք է ապահովել ոլորտի արտադրանքի ինքնաբավությունը. այն պետք է լինի ոչ պակաս, քան 75-80 տոկոս:

«Հինգերորդ, մենք կարծում ենք, որ գյուղատնտեսությունը հնարավոր չէ զարգացնել առանց գյուղի զարգացման»,- ասաց նա:
Վեցերորդ քայլն այն է, որ կառավարությունը գտնում է, որ պետք է զարգացնել ագրոտուրիզմը, այդ նպատակով համայնքներում կկառուցվեն 10 էկո-վիլջիներ:

Յոթերորդ քայլով պետք է ֆինանսավորվի ագրարային կրթությունն ու գիտությունը: