«Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Այսօրվա եռակողմ հանդիպման արդյունքներից կարելի է եզրակացնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև դելիմիտացիայի և դեմարկացիայի իրականացման համար ձեռք է բերվել կոնկրետ համաձայնություն։
Բացի այդ, եթե առաջիկա օրերի ընթացքում ռազմագերիները չվերադարձվեն, իսկ սահմաններին շարունակվեն ադրբեջանական ռազմական սադրանքները, ինքս կհամարեմ, որ այսօրվա հայտարարությունը ձևական բնույթ է կրում, իսկ այսօրվա հանդիպմամբ փորձ է արվել պահպանել ու փրկել Ռուսաստանի հեղինակությունը դեկտեմբերի 15-ին սպասվող եվրոպական համդիպման ֆոնին…»։