Ապօրինի ծառահատում Վահագնաձոր գյուղի անտառում․ Գուգարքի ոստիկանների բացահայտումը

Դեկտեմբերի 11-ին ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողների աչալուրջ ծառայության շնորհիվ ապօրինի ծառահատման հերթական դեպքը բացահայտվեց:
Ժամը 20.30-ի սահմաններում ոստիկանները Վահագնաձոր գյուղի վարչական տարածքում ստուգել են նույն գյուղի 44-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան:

Վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ գյուղի հարակից անտառից բենզասղոցով ապօրինի հատել է ծառեր:

Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է ոստիկանության Գուգարքի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Նախապատրաստվում են նյութեր։

Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։