Մահացել է «Մոսկվա» կինոթատրոնի տնօրեն Մարտուն Ադոյանը

«Խոր ցավով տեղեկացնում ենք, որ այսօր առավոտյան կյանքից հեռացել է «Մոսկվա» կինոթատրոնի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Մարտուն Ադոյանը:

Անհնար է պատկերացնել աշխատանքային օրն առանց պարոն Ադոյանի ներկայության:

Անփոխարինելի ղեկավար, վստահելի գործընկեր, բոլոր աշխատակիցների համար ավագ ընկեր:

Մարտուն Ադոյանի անունը միշտ վառ կմնա նրան ճանաչողների սրտերում»,- նշված է «Մոսկվա» կինոթատրոնի Ֆեյսբուքի էջում։