Բաքուն պաշտոնապես հաստատեց ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 14 զոհի մասին լուրը

Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայությունը պաշտոնապես հաստատել է այսօր ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 14 զինվորականի զոհվելու մասին տեղեկությունները, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները, գրում է Factor.am-ը։

Սահմանապահ ծառայության պետի տեղակալ Իլհամ Մեհթիևն ասել է, որ զոհվել է 14 մարդ, ևս 2-ը վնասվածքներ է ստացել։ Նրանք են փոխգնդապետ Էմիլ Ջաֆարովն ու կապիտան Ռամին Ադիլովը։ 14 զոհից 13-ը սպաներ են, որոնց թվում՝ գնդապետ, փոխգնդապետ, 5 մայոր, 4 կապիտան, 2 լեյտենանտ, մեկ տեխնիկական աշխատակից։

Հիշեցնենք՝ այսօր Խիզի շրջանի «Գարահեյբաթ» ավիացիոն զորավարժարանում ուսումնական թռիչք իրականացնելիս կործանվել է Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության ուղղաթիռը։