Զինյալներն Իրաքում շարունակում են քաղաքներ գրավել. «Ամերիկայի ձայն»

Զինյալներն Իրաքում շարունակում են քաղաքներ գրավել. «Ամերիկայի ձայն»
Զինյալներն Իրաքում շարունակում են քաղաքներ գրավել. «Ամերիկայի ձայն»

«Ամերիկայի ձայն»-«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման զինյալները գրավել են Սիրիայի հետ սահմանամերձ Քաիմ քաղաքը, ինչի արդյունքում զինյալներն այժմ կարողանում են ազատ տեղափոխվել երկու պետությունների տարածքով:

Իրաքում սունի զինյալները շարունակում են իրենց առաջընթացը: Երկրի անվտանգության ուժերի համաձայն, կիրակի օրը «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման զինյալները վերահսկողություն են հաստատել Իրաքի արևելյան Անբար նահանգի Ռութբա և Անահ քաղաքների նկատմամբ:
 
«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման զինյալները նախօրեին գրավել են Սիրիայի հետ սահմանամերձ Քաիմ քաղաքը, ինչի արդյունքում զինյալներն այժմ կարողանում են ազատ տեղափոխվել երկու պետությունների տարածքով:
 
Շիա հոգևորական Մոքթադա ալ Սադր հազարավոր զինված կողմնակիցներ շքերթ էին անցկացրել շաբաթ օրը Բաղդադում, որի ընթացքում նրանք խոստացել էին պայքար մղել «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման դեմ, որն այժմ վերահսկում է զգալի տարածքներ Իրաքի հյուսիսում: Ավելին` սկզբնաղբյուրում: