Մահացած զինծառայողի հարազատները փորձում են դին բերել Երևան․ ոստիկանները թույլ չեն տալիս, մայրուղին փակ է․ Ուղիղ․ News.am

Արցախում` զորամասի հրաձգարանում հունվարի 30-ին մահացած զինծառայողի հարազատները չեն հավատում մահվան պաշտոնական` ինքնասպանության վարկածին: Նրանք փորձում են զինծառայողի դին տեղափոխել Երևան՝ ի նշան բողոքի։ Զինծառայողի հարզատներին հետ բանակցում է Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

Հարազատները պնդում են, որ իրենց զինվորը ինքնասպանություն գործելու պատճառ չուներ։

Հիշեցնենք, որ ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության՝ 2020թ. հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր կրծքավանդակի շրջանում և ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 14:00-ին արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը:

Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Ուղիղ հեռարձակումը՝ News.am-ի․