Արարատյան դաշտում և Երևանում շոգ եղանակը կպահպանվի նաև այս շաբաթ. Գագիկ Սուրենյան

Արարատյան դաշտում և Երևանում շոգ եղանակը կպահպանվի նաև այս շաբաթ. Գագիկ Սուրենյան
Արարատյան դաշտում և Երևանում շոգ եղանակը կպահպանվի նաև այս շաբաթ. Գագիկ Սուրենյան

Արարատյան դաշտի և Երևանի շոգը չի նահանջելու նաև այս շաբաթվա ընթացքում:

Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

«Արարատյան դաշտի և Երևանի շոգը չի նահանջելու նաև այս շաբաթվա ընթացքում։ Գրեթե ողջ շաբաթ, ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +38․․․+39, առանձին հատվածներում մինչև +40 աստիճանի սահմաններում»,- Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է Սուրենյանը: