«Լաստիվեր» տանող ճանապարհին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. ԱԻՆ

Սեպտեմբերի 5-ին, ժամը 11։03-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ենոքավան գյուղի «Լաստիվեր» հանգստի գոտի տանող ճանապարհին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ․ ճանապարհի դժվարանցանելիության պատճառով հրշեջ-փրկարարները ճանապարհը շարունակել են ոտքով (մոտ 200 մ):

Փրկարարները Երջանիկ Կ․-ին (ծնված 1962 թ.) մոտեցրել են փրկարարական ավտոմքենային, այնուհետև՝ շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է Իջևանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։ Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։