ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ – “YAVAŞ-GAMATS 2014”/«ԿԱՄԱՑ-ԿԱՄԱՑ 2015»

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի (ՀՔԱ) Թուրքիայի, Ստամբուլ եւ Վանաձորի գրասենյակները հայտարարում են ամառային դպրոցի մասնակցության մրցույթ Հայաստանի եւ Թուրքիայի շուրջ 40 երիտասարդ ուսուցիչների եւ ուսանողների համար: «Յավաշ-կամաց» առաջին դպրոցը տեղի ունեցավ Թուրքիայում 2014 թ-ի օգոստոսին՝ նպատակ ունենալով խթանել երկու երկրների հասարակությունների միջեւ վստահություն հաստատմանը: «Յավաշ-կամաց» երկրորդ ամառային դպրոցը տեղի կունենա 2015 թ-ի օգոստոսի 9-16-ը Հայաստանում:

7-օրյա ծրագիրը ներառում է Հայաստանից եւ Թուրքիայից փորձագետների, հեղինակների, լրագրողների, ռեժիսորների կողմից մատուցվող թեմատիկ  դասախոսություններ,  աշխատանքային քննարկումներ, կլոր սեղաններ, խմբային աշխատանքներ, հայերեն-թուրքերեն լեզուների արագացված  դասընթաց եւ ֆիլմերի ցուցադրում, որոնք նպատակ ունեն ընդլայնելու մասնակիցների աշխարհայացքը եւ հզորացնելու նրանց կարողությունները կոնֆլիկտի տրանսֆորմացիայի գործում: 

 
Ծրագրին կարող են մասնակցել. մինչեւ 5 տարի աշխատանքային փորձ ունեցող ուսուցիչները մանկավարժական կրթություն ստացող ուսանողները:

Ծրագրի հետ կապված բոլոր ծախսերը իրականացվում են կազմակերպիչների կողմից: 

Ծրագրի ամբողջ ընթացքում կապահովվի հայերեն-թուրքերեն համաժամանակյա թարգմանություն: Անգլերեն լեզվի իմացությունը կհամարվի առավելություն: 
 
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է՝  2015 թ-ի մայիսի 28-ը: 
Բոլոր դիմողները կտեղեկացվեն արդյունքների մասին մինչեւ 2015 թ-ի հունիսի 19-ը: 

Հայտերը կարող եք ուղարկել հետեւյալ էլ-հասցեով՝ [email protected] Ծրագրի հետ կապված մանրամասների համար կարող եք դիմել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանին: 

Հասցե՝ ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 59 

Հեռախոս՝ 0322 4 22 68

Ծրագրի մասին առավել մանրամասն տեղեկույթունների համար կարող եք անցնել հետևյալ հղմամբ:

Կից ներկայացվում են ծրագրին մասնակցելու հայտաձևերը:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ