Ռուսաստանի Դաշնության զինվորականները «հատուկ գործողության» շրջանակներում պայքարում են Դոնբասի ժողովրդի համար, Հայրենիքի անվտանգության համար: Այդ մասին Կարմիր հրապարակում տեղի ունեցած Հաղթանակի շքերթի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Այժմ, այս օրերին դուք պայքարում եք Դոնբասում մեր ժողովրդի համար, մեր հայրենիքի անվտագության համար: Մեր պարտքն է պահպանել նրանց հիշատակը, ովքեր վերացրել են նացիզմը», -ասել է ՌԴ նախագահը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
ՌԴ նախագահն ասել է նաև, որ ի տարբերություն Արևուտքի, Ռուսաստանը չի հրաժարվի հայրենիքի հանդեպ սիրուց, հավատից և ավանդական արժեքներից: «Մենք երբեք չենք հրաժարվի հայրենիքի հանդեպ սիրուց, նախնիների ավանդույթներից, բոլոր ժողովուրդների ւ մշակույթների հանդեպ ունեցած հարգանքից: Իսկ Արևմուտքում այդ հազարամյա արժեքները, ըստ ամենայնի, որոշել են չեղարկել», -նշել է նա: