Բժիշկներին հաջողվել է փրկել 4-րդ հարկի պատուհանից ընկած երկուամյա երեխայի կյանքը. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկներին հաջողվել է փրկել չորրորդ հարկի պատուհանից ընկած երկու տարեկան երեխայի կյանքը: Այս մասին տեղեկացնում են բժշկական կենտրոնից։

«Վերակենդանացման բաժանմունքից փոքրիկն այսօր տեղափոխվել է բաժանմունք, նրա մոտ նկատվում է դրական դինամիկա, վիճակը գնահատվում է կայուն ծանր:

Երեխան ծանր վիճակում բուժկենտրոն էր ընդունվել վերջույթների, կրծքավանդակի, կոնքի վնասվածքներով: Շարունակում է մնալ բժիշկների խիստ հսկողության տակ»,- ասվում է հաղորդագրության մեջ։