Բարեկարգվել են բակային տարածքներ․ քաղաքապետարան

Երեւանի քաղաքապետարանից հայտնում են, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում բարեկարգվել են բակային տարածքներ։

Վարչական շրջանի և «Անհաղթ» համատիրության ջանքերով բարեկարգվեցին Ահարոնյան 10, Ուլնեցի 6 և Դրոյի 5 շենքերի հարակից տարածքները, վերանորոգվեցին աստիճանները։